ԱՄՆ-ն թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի տարածքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին:

BBC-ի հաղորդմամբ՝ մոտ 50 «Թոմահավք» հրթիռ արձակվել է «Շայրաթ» ավիաբազային, որը գտնվում է Հոմս քաղաքի շրջանում և վերահսկվում սիրիական կառավարական ուժերի կողմից:

Նույն ավիաբազայից երեքշաբթի օրը առավոտյան սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ նահանգի Հան-Շեյխուն քաղաքի ուղղությամբ, ենթադրաբար, քիմիական զենքի կիրառմամբ: Այդ հարձակման զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ:

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հրթիռային հարվածները ուղղված են եղել Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտներին:

«ԱՄՆ-ն նախազգուշացրել է մի շարք երկրներին պլանավորվող ռազմական օպերացիայի մասին, որոնց թվում Ռուսաստանը չկա»,- Սպիտակ տան ադմինիստրացիայի աշխատակցի խոսքն է մեջբերում CNN-ը:

Սիրիական պետական հեռուստաընկերությունն իր հերթին հաստատել է, որ ավիաբազան հարձակման է ենթարկվել: Հայտարարության մեջ ասվում է ամերիկյան ագրեսիայի մասին:




Լրահոս