Ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը թերևս թիվ հինգ ընտրատարածքն էր՝ Արարատի մարզը: Բոլորին էլ հետաքրքիր, թե այդ մարզում իշխող դիրք ունեցող Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, ինչպիսին կլինեն վերջիններիս դիրքերը:
Ինչպես հայտնի է՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մշտապես կարողանում էր իր հարազատ ՀՀԿ-ի համար լավ ձայներ ապահովել Արարատի մարզում, սակայն այս ընտրություններում նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, հակառակորդ թիմում էր՝ «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային ցուցակում:
Եվ այս մարզում Աբրահամյաններն ու Գրիգորյանները (ՀՀԿ վարկանիշային թեկնածու Արայիկ Գրիգորյան և մարզպետ Արամայիս Գրիգորյան) պետք է ապացուցեին և ցույց տային, թե ինչ կարող են անել: Պատկերն էլ կարելի է սպասված համարել. Արարատի մարզում Արայիկ Գրիգորյանը ստացավ 45.339 ձայն, որն այս ընտրություններում ամենաբարձր ցուցանիշն է, իսկ Արգամ Աբրահամյանն էլ 34.415 ձայն, որն էլ ամենաբարձրն է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների բերած ձայների մեջ:
Այժմ փորձենք ընտրատեղամասերի պատկերն ուսումնասիրելով հասկանալ, թե այս երկու անձինք որ տարածքում են թերացել, որտեղ գերակայության հասել իրար նկատմամբ: Կառանձնացնենք իրարից տարբերվող թվերը. սկսենք Մասիսի ընտրատարածքներից, սակայն ընդգծենք, որ այս ընտրատարածքում առաջատարը եղել է ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, իսկ Աբրահամյանի և Գրիգորյանի ձայներն այստեղ այնքան էլ իրարից չեն տարբերվել:
Արգամ Աբրահամյան՝ 4637 ձայն
Արայիկ Գրիգորյան՝ 4763 ձայն
Ընտրատարածք Ար. Աբրահամյան Ար. Գրիգորյան
11/1 6 122
11/11 2 1
11/15 532 62
11/16 3 58
11/19 380 76
11/29 87 1
11/30 3 316
11/33 4 27
11/37 243 53
11/45 22 225
Ներկայացնենք թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալները, որը ընդգրկում է Արտաշատ քաղաքն ու դրան հարակից համայնքները: Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Արգամ Աբրահամյան՝ 20.855 ձայն
Արայիկ Գրիգորյան՝ 10.336 ձայն
Ներկայացնենք մի քանի հետաքրքիր թվեր.
Ընտրատարածք Ա. Աբրահամյան Ա. Գրիգորյան
12/13 160 209
12/19 533 22
12/20 429 51
12/26 37 165
12/28 564 17
12/29 474 27
12/30 813 24
12/31 259 258
12/34 173 522
12/39 1217 17
12/40 1150 36
Թիվ 13 տարածքային ընտրական տարածքն էլ ընդգրկում է Արարատ քաղաքն ու դրան հարակից համայնքները: Ներկայացնենք, թե ինչ պատկեր է եղել այստեղ,
Արգամ Աբրահամյան՝ 8923 ձայն
Արայիկ Գրիգորյան՝ 30.240
Մի քանի հետաքրքիր տվյալներ ներկայացնենք՝ ընդգծելով, որ այստեղ գրեթե բոլոր ընտրատեղամասերում առաջատարը եղել է Արայիկ Գրիգորյանը:
Ընտրատարածք Ա. Աբրահամյան Ա. Գրիգորյան
13/8 32 499
13/11 199 720
13/13 98 807
13/14 58 678
13/15 75 884
13/18 43 1065
13/22 82 454
13/24 99 406
13/29 59 1018
13/30 52 1072
13/35 90 327
13/40 7 311
Շարունակելի…
Նաիրա Հովհաննիսյան