Մուլտիմիլիոնատերը. որքան ունեցվածք ունի ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դեսպանն ունի երեք բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք եւ մեկ ավտոտնակ: Նա ունի մեկ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Դեսպանը հայտարարագրել է, որ ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, 80 հազար եվրոյի, 1000 դրամի եւ 256 հազար 325 դրամի բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դեսպանի ունեցած փոխառությունը կազմել է 1 մլն 200 հազար դոլար:

Նա 8 մլն դրամը գերազանցող իրեր է հայտարարագրել: Ըստ այդմ, նա ունի ձեռքի ժամացույցների, նկարների եւ թանկարժեք քարերի հավաքածուներ: Տողանյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 48 մլն ռուսական ռուբլի, 4.9 մլն դոլար եւ 1500 ֆունտ ստեռլինգ:

Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատանքի վարձատրությունը, որը կազմել է 150 հազար ռուբլի, եւ վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 4800 դոլար: Հիշեցնենք, որ Տողանյանի անունը կապված է պանամյան օֆշորային սկանդալի հետ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման Տողանյանը եւս իր անվամբ օֆշորային գոտում ունի ընկերություններ:




Լրահոս