
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքին հասցված ամերիկյան ավիահարվածները ՌԴ նախագահը ագրեսիա է համարում սուվերենության և միջազգային իրավունքի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման փաստը կեղծված է և հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:
«Սիրիական բանակը քիմիական զենքի պաշարներ չունի»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը «կենսական կարևորություն ուներ» ԱՄՆ ազգային անվտանգության համար: