Ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանը կարող է մասնակցել «Ելք»-ի ցուցակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է երկու օրից, սակայն շոտ ուժեր դեռևս վերջնական որոշում չունեն՝  մասնակցելու կամ մասնակցության ձևաչափի շուրջ:

Չնայած «Ելք» դաշինքը ընտրություններին մասնակցելու որոշում ունի, սակայն չի որոշվել մասնակցության ֆորմատը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշեց, որ դաշինքում քննարկում են ավագանու ընտրություններում Զարուհի Փոստանջյանի մասնակցության հարցը և չի բացառվում, որ վերջինս հենց այս դաշինքով մասնակցի ընտրություններին:

 

«Մեր դաշինքը միանշանակ մասնակցելու է ավագանու ընտրություններին: Բանակցությունների փուլում ենք գտնվում դեռևս, այս պահին նաև քննարկվում է Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի և իմ թեկնածության հարցը»,- հավելեց նա:

Ընդգծենք, որ դեռևս հստակ է միայն  ՀՀԿ-ի մասնակցության և քաղաքապետի թեկնածուի հարցը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, հաջորդում են Սմբատ Լպուտյանն ու Հովիկ Մուսայելյանը:




Լրահոս