«Ամարաս»-ի Արթուրի որդուն պաշտոն տալով ստիպել են հեռանա՞լ Սեյրան Օհանյանի կողքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը հայտարարել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու մասին. «Մենք աջակցելու ենք ինչով կարողանանք, քարոզչություն ենք տանելու նրա ծրագրերին։

Ընտրարշավի համար պետք է փորձենք օգտակար լինել»: Սակայն նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Ալեքսանյանին այդպես էլ չտեսանք ՕՐՕ դաշինքի օգտին աշխատողների, քարոզիչների կողքին: Այդ ընթացքում մամուլում լուրեր շրջանառվեցին, որ գնդապետ Ալեքսանյանի որդին նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետ: Այսինքն՝ Ալեքսանյանի որդուն պաշտոն տալով՝ նրան նաեւ ստիպել են հեռանալ Ս. Օհանյանի կողքից: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ալեքսանյանը հակառակը պնդեց. «Աջակցել եմ»:

Իսկ դիտարկմանը, որ որդուն պաշտոն տալուց հետո չտեսանք նրան Օհանյանի կողքին, Ալեքսանյանը պատասխանեց. «Աջակցել եմ, մեկը մյուսի հետ կապ չունի»: Բայց ակնհայտ էր, որ արդեն «մեղմ էր աջակցում»:




Լրահոս