Հղիների հետազոտության հետ կապված նոր հրահանգ է տրվել. ինչո՞ւ իրավիճակը չի փոխվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը փորձում է բժշկական հաստատությունների վրա հսկողություն սահմանել՝ այդ կերպ հնարավորինս բացառելով նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերը, սակայն իրավիճակը չի փոխվում: Ակնհայտ է, որ նախարարի լուծումները արդյունավետ չեն:

Մի շարք հղիներ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 30 շաբաթական հղիությունից հետո  իրենք արյան եւ մեզի հետազոտություն չեն անցել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը նոր հրահանգ է տվել բժշկական կենտրոններին, որ 36-37 շաբաթական հղիներն անպայման անցնեն այդ հետազոտությունը: Այս հրահանգի պատճառը կապված է վերջին շրջանում արձանագրված մի շարք նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերի հետ:

Եվ ինչպես տեսնում ենք՝ անգամ այս հրահանգը չի փրկում իրավիճակը. նախօրեին «Արմենիա» ԲԿ-ում նորածին էր մահացել, երեխայի ծնողները կատարվածում մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները ասում են, որ ամեն ինչ արել են՝ երեխայի կյանքը փրկելու համար:




Լրահոս