ՖՈՏՈ. Ընդամենը մեկ պատճառ, թե ինչու են նշանադրությանն ադամանդե մատանի նվիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր հարց , որն ունի նաև հետաքրքիր պատասխան:

Երիտասարդը ծնկի է գալիս, սեր խոստովանում և…ադամանդե մատանի նվիրում: Եվ ահա թե ինչու.

Մինչ 30-ական թթ. նշանադրության ժամանակ չեն փոխանակվել մատանիներով, առավել ևս, թանկարժեք քարերով մատանիներով:

Նշանադրությանն ադամանդե մատանի նվիրելը հորինել է De Beers միջազգային կորպորացիան, որը գոյություն ունի նաև այժմ և զբաղվում է ադամանդագործությամբ: 1940-ական թթ. De Beers-ը «Diamonds are forever» («Ադամանդները ընդմիշտ») լոզունգով գովազդային արշավ թողարկեց, որն իրարանցում ստեղծել և մինչ այժմ էլ համարվում է գովազդի պատմության մեջ ամենահաջող մարքեթինգային արշավը:

De Beers-ի գլխավոր նպատակը ադամանդների ունիկալությունն ընդգծելն էր:

Գովազդի համար մեծ միջոցներ էին ներդրվել, իսկ ազդեցիկ դերասաններ, դերասանուհիներ և մոդելներ համոզում էին մարդկանց ադամանդ գնել:

Արդեն երկար տարիներ են անցել, սակայն ադամանդը` որպես սիրո իդեալական խորհրդանիշ, մնում է:




Լրահոս