Սրտի կաթվածը վաղ մահացության հիմնական պատճառներից է: Սակայն դրանից առաջ մեր օրգանիզմը նախանշաններ է ուղարկում, որոնք չի կարելի անտեսել:
Մատալուտ սրտի կաթվածի հիմնական նախանշանները, որոնք հայտնվում են միայն կանանց մոտ.
Ցավ մեջքի, պարանոցի և ձեռքերի հատվածում
Այս նախանշանները լայն տարածում ունեն հենց կանանց շրջանում: Ցավը կարող է զարգացող կամ սուր լինել, կարող է արթնացնել գիշերվա կեսին: Դրա համար անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել բժիշկի հետ:
Ցավ ստամոքսում, սրտխառնոց
Սրտի կաթվածը կարելի է շփոթել սովորական թունավորման, գրիպի կամ այրոցի հետ: Երբեմն կանայք ճնշում են զգում որովայնի հատվածում:
Սառը քրտինք
Հիվանդներին թվում է, թե դա ինչ-որ կապ ունի սթրեսի կամ հոգնածության հետ: Սակայն եթե վաղ եք նկատել այդ ախտանշանները, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:
Շնչառական խնդիրներ, գլխապտույտ
Առանց ակնհայտ պատճառի շնչառական խնդիրները սրտի կաթվածի ուղեկցին են, հատկապես, եթե այն ուղեկցվում է այլ նախանշաններով:
Ցավ կրծքավանդակի հատվածում
Ցավ կրծքավանդակի շրջանում, դիսկոմֆորտ, այրոց. այս ախտանշանները հայտնվում են անկախ սեռից: Սակայն որոշ կանայք ցավային զգացումներ են ունենում ոչ թե կրծքի ձախ կողմից, այլ ողջ շրջանում: Եթե ցավը կամ ճնշումը չի անցնում մի քանի րոպեի ընթացքում, ապա անմիջապես դիմեք բժիշկի օգնությանը:
Կարևոր է. այդ նշանները մոտալուտ սրտի կաթվածի երաշխիք չեն: Սակայն դրանց միավորումը, ինչպես նաև առանձին նախանշաններ պատճառ են մասնագետի դիմելու համար: