
Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo սկանդալային երգիծական ամսագիրը ծաղրանկար է հրապարակել Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման թեմայով: Ծաղրանկարը տեղադրվել է պարբերականի ֆեյսբուքյան էջում:
Ծաղրանկարում պատկերված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հետևի ֆոնին գանգեր են:
Իսկ Ասադի քթի ծամկալ է ամրացված: Գրությունների մեջ ասվում է. «Սիրիայում քիմիական հարձակում», «ՄԱԿ-ը մեղադրում է Ասադին»: Ծաղրանկարում Ասադն ասում է. «Ահա ռմբակոծության հետևանքները»: