ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոպուլիզմն ու Արցախի հարցում պարտվողականությունը հասարակությունը մերժեց. Աղվան Վարդանյանը՝ ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

– Պարո՛ն Վարդանյան, օրեր առաջ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը կարող է նաև հետևանք լինել ֆինանսական և վարչական լծակների օգտագործման արատավոր հետևանքի: Իշխող ՀՀԿ-ի՞ն էին ուղղված այս խոսքերը:

– Ոչ միայն, ես կարծում եմ: Որ եղել է ընտրակաշառք, օդում սավառնում էր ուղղակի այդ ամեն ինչը, բայց որ մասնակցությունը շատ բարձր է, դա կարող էր պայմանավորված լինել վարկանիշային թեկնածուների շատ մեծ քանակով, բայց նաև այստեղ դերակատար էր ֆինանսական գործոնը:

– Ընտրություններից հետո ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց արդյունքները: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը. արդարության հասնե՞լն է ՀՀ-ում դժվար, թե՞ ամեն ինչ իսկապես արդար է անցել:

– Արդեն իսկ դրականն այն է, որ մենք ետընտրական այլ դրսևորումներ չունեցանք: Սա ունի երկու պատճառ` նախ որ իսկապես նոր ընտրական համակարգը, տեխնիկական միջոցների կիրառումը որոշակի տեղամասերում քվեարկության հանդեպ վստահությունը մեծացրեց: Եվ երկրորդ` անկախ տարբեր գործոններից` քաղաքական ուժերը ստացան այն ձայնը, որն իրենք նախատեսում էին: Նույնիսկ վերահաշվարկի դիմումներն այնքան սակավաթիվ էին, որ վերահաշվարկ տեղի չունեցավ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս