Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» նորագույն ռազմանավն ուղևորվել է Միջերկրական ծով սիրիական Տարտուս նավահանգիստ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արշավի շրջանակներում ռուսական նավը՝ զինված «Կալիբր» թևավոր հրթիռնրով, կմտնի սիրիական Տարտուս»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ Սիրիայի ափերի մոտ ֆրեգատի ներկայությունը կշարունակվի՝ «կախված իրավիճակից»:
Մարտի սկզբին ևս հաղորդվել է, որ «Ծովակալ Գրիգորովիչ»-ը մուտք կգործի Միջերկրական ծովի ջրեր: