Ստյոպա Սաֆարյանն օգնելու և ծափահարելու է Անահիտ Բախշյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագնու ընտրություններին, որեւէ քաղաքական ուժից առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ.

«Երբեք, բացի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, այլ բան չեմ նախատեսել: Չեմ բացառում, որ «Ելք»-ը նման առաջարկ նաեւ ինձ անի, բայց անկեղծ եմ ասում, որ ես բացարձակապես չեմ ցանկանում որեւէ մասնակցություն ունենալ»,- ասաց Սաֆարյանը:

Իսկ նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ «Ելք» դաշինքի ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին որոշման առնչությամբ Սաֆարյանը նշեց, որ օգնելու եւ ծափահարելու է Բախշյանին. «Հիմա եթե «Ազատ դեմոկրատներ»-ը չեն շարունակում իրենց պայքարը, իսկ Անահիտ Բախշյանը դեռեւս մեկ տարի առաջ գոնե առավելապես կողմնորոշված է եղել դեպի ավագանու ընտրություններ, բացարձակապես որեւէ բացասական կամ արատավոր բան չեմ տեսնում, որ այժմ մասնակցում է «Ելք»-ի հետ»,- եզրափակեց Սաֆարյանը:




Լրահոս