Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործընթացի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ:

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ:

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ):

Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի չափանիշներ) վերաբերյալ.

  • իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները: Գյուղատնտեսական տեխնիկան պետք է շահագործվի առնվազն 2000 հա հողատարածքի մշակության համար,
  • տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
  • մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը,
  • տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական 5 տարվա կտրվածքով կանխատեսումը,
  • գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ,
  • Առաջարկի իրականացման հետ կապված տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
  • անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները ՀՀ դրամով, գները հիմնավորող փաստաթղթերը՝ հաշվի առնելով Առաջարկի ներկայացման օրվա դրությամբՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքը:

Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ Առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն Առաջարկներին, որոնք ապահովելու են.

  • ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,
  • մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
  • Առաջարկի առավել մեծ տարածքում իրականացում,
  • գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների նվազագույն գին,
  • Առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:

Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը, ժամը` 18:00 – ն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով) ներկայացնել Առաջարկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս