ֆՈՏՈ. «Թշնամու դիվերսիան մեզ շրջափակել էր». ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը պատմում է ականատեսի աչքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետ Ծատուրյանը ստացել է աջ ձեռքի հրազենային վիրավորում:

Ավետը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար դրամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում հերոս Ավետ Ծատուրյանը պատմեց, որ ծառայել է Երևանի զորամասերից մեկում, սակայն մարտի 31-ին խմբով տեղափոխվել են Թալիշ: Վիրավորվել է ապրիլի 2-ի առավոտյան:

«Ծառայակից ընկերներիս հետ էի: Գյուղ իջնող ճանապարհն էինք հսկում, սակայն այդ ընթացքում թշնամու դիվերսիան մտել էր գյուղ, մեզ շրջափակել էին: Առավոտյան գյուղից դուրս գալուց թշնամու դիվերսոն խմբի հետ հանդիպեցինք: Մեզանից երեք զինվոր վիրավորվեց»,- ասաց նա:

Ավետ Ծատուրյանն  առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի հոսպիտալում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

Կենտորանական հոսպիտալում վերջինս ենթարկվել է վիրահատության և ստացիոնար բուժում է ստացել շուրջ  երեք ամիս, սակայն դեռևս դաստակը լիարժեք չի վերականգնվել. «Վիրահատությունով փորձել են դաստակս կարգի բերել, բայց շատ թեթև է շարժվում, բութ մատս չի աշխատում»:

Հավելենք, որ  Ծատուրյանների տան միակ աշխատող ուժը ընտանիքի հայրն է, իսկ բնակարանը, որտեղ բնակվում են, լիարժեք վերականորոգման կարիք ունի, հարմարություններ չկան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս