ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտատեղամսում ժամը 09:13-ի ահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 34-153-րդ հոդվածով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանն ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. ապրիլի 6-ին Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։
Տեղեկացնում ենք͵ որ ապրիլի 7-ի դրությամբ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում։ 8 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից 3-ով՝ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
7 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։