Արագածոտնի նախկին մարզպետը կվերանշանակվի՞. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել: Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող է մարզպետ դառնալու հույս ունենալ: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը ազատվեց պաշտոնից, երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում մարզպետի պորտֆելը հանձնվեց ՀՅԴ-ին: Մարզպետի պաշտոնի գլխավոր հավակնորդը, չնայած ԱԺ ընտրություններում արձանագրած անհաջողությանը, մնում է ԲՀԿ-ից ՀՀԿ ճամբարում հանգրվանած»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս