«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում եւս շունչները պահած սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե ով է անցնելու ԱԺ։ Կուսակցականների տառապանքին հաշված օրեր են մնացել, ԿԸՀ-ն ապրիլի 9-ին, ըստ օրենքի, կհրապարակի վերջնարդյունքները։ ԲՀԿ-ում եւս, ՀՀԿ-ի նման, թեկնածուները պատգամավորության դիմումների հետ գրել են նաեւ ինքնաբացարկի դիմումներ։ Հիմա Գագիկ Ծառուկյանը մանրակրկիտ ուսումնասիրում է, թե որ թեկնածուն որ ընտրատարածքում ինչ պայմաններում ու ինչ գնով է այդ ձայներն ստացել, համեմատվում են ընտրատարածքները, բարդության աստիճանը, բնակչության թիվը եւ այլն։
Օրինակ, Արմավիրում ամենաշատ ձայն ստացածն Արայիկ Աղաբաբյանն է՝ 9 հազար 535, Հրանտ Դավթյանը 7 հազար 616 ձայնով երկրորդն է, սակայն չի բացառվում, որ ԱԺ անցնի Դավթյանը, քանի որ նա իր միջոցներն է ծախսել ընտրարշավի ժամանակ, իսկ Աղաբաբյանին աջակցել են։ Բացի այդ՝ Դավթյանը «կռվել» է գեներալիտետի դեմ, Աղաբաբյանը՝ Արմավիրում ՄԱՊ-ի Ալիկի ու Նովոյի, դրան գումարած՝ Ծառուկյանի գինու գործարանները հենց Արմավիրում են․ դա եւս աջակցել է Աղաբաբյանին։ Ծառուկյանը, ըստ լուրերի, փորձում է ԱԺ բերել պատգամավորության փորձ ունեցող, գրագետ մարդկանց, որ հետո իրեն չխայտառակեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: