
«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունը այսօր կհաստատի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ցանկը: Չի բացառվում, որ այն կգլխավորի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: «Ժամանակ»-ի հարցին՝ հնարավոր է, որ ինքը գլխավորի ցուցակը, նա էլ չի բացառել, սակայն ասել է, որ կուսակցությունը որոշում կկայացնի այսօր առավոտյան: Արդյո՞ք եղել է այլ կուսակցություններից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկ, Փոստանջյանն ասել է. «Մենք մասնակցելու ենք մեր կուսակցության ցուցակով: Այդ օրն էլ՝ կպաշտոնականացնենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: