Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը 3 ամսով երկարաձգել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը, փոխանցում է Contact.az-ը:
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Նրա խոսքով՝ քննությունը հիմնավորել է կալանքի երկարաձգումը հավելյալ քննչական միջոցառումների անցկացման անհրաժեշտությամբ:
Այն հարցին, թե կբողոքարկվի արդյոք տվյալ որոշումը, Չերնինն ասել է, որ դեռևս չգիտի, քանի որ պետք է քննարկի հենց Լապշինի հետ:
Նա հավելել է, որ Լապշինը կալանքի պայմանների և ինքնազգացողության հետ կապված բողոքներ չունի:
«Միակ բողոքն այն է, որ նա չի ցանկանում բանտում գտնվել»,- ասել է փաստաբանը: