Armenian text to speach

Ո՛չ գլուխ գովալու, ո՛չ էլ ինչ-որ նեղվելու խնդիր կա. Մնացական Մնացականյանը՝ պարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Խորհրդարանական ընտրությունները հատկապես մեծ հիասթափության առիթ դարձան ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այն թեկնածուների համար, որոնք մեծ ռեսուրսներ ներդնելով եւ բավականին պատկառելի թվով ձայներ հավաքելով՝ այդուհանդերձ, դուրս մնացին խորհրդարանից:

Շատերն այս օրերի ընթացքում հայտնել են իրենց դիրքորոշումն ու մտայնությունները. ի տարբերություն գործընկերների՝ լուռ էին դեռեւս ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Մնացական Մնացականյանը եւ Մուշեղ Պետոյանը, որոնց բախտ չվիճակվեց պահպանել իրենց մանդատը: Ինչո՞ւ չհաջողվեց հավաքել համապատասխան քվե եւ շարունակել գործել խորհրդարանում. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Մնացական Մնացականյանի հետ, ով  ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում:

-Պարո՛ն Մնացականյան, ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում Ձեզ չհաջողվեց կրկին մուտք գործել խորհրդարան: Ինչո՞վ եք Դուք դա պայմանավորում եւ ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, տեսակետս այն է, որ ընտրություններ են, հիմա ավարտվել, վերջացել է, ոչ մի խնդիր չկա, կոնկրետ մեր տարածքում նորմալ է եղել ամեն ինչ:

-Այնուամենայնիվ, ո՞րն էր հիմնական պատճառը, որ Ձեզ չհաջողվեց ավելի շատ քվե հավաքել:

-Ոչ մի պատճառ չկա, բազմաթիվ՝ 60 թեկնածու կար, հիմա ամեն մեկը մեկին ընտրել է, ինչ խնդիր կա: Արածը, չարածը ընտրողնա գնահատում, արածները հո չպետք է հելնես, բարձրախոսով գոռաս՝ էս եմ արել, էն եմ արել…

-Արդյունքներից նեղվա՞ծ, կոտրվա՞ծ չեք:

-Նորմալա ամեն ինչ, հիմա ստեղ ո՛չ գլուխ գովալու, ո՛չ էլ ինչ-որ նեղվելու խնդիր կա, ոչ մի թեմա չկա:

-Իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչով պետք է զբաղվեք առաջիկայում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

-Դե, ինչով որ կզբաղվեմ, կզբաղվեմ, առաջիկայում կերեւա:

-Կմնա՞ք քաղաքականության մեջ:

-Իհարկե:

-Հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեզ որևէ պաշտոնում տեսնենք:

-Դե, այդ պաշտոնի անցնել-չանցնելը ես չեմ որոշում, երբ որ որոշվի, այն ժամանակ կմտածենք:

-Չի եղե՞լ նման պայմանավորվածություն, կամ չկա՞ն այդպիսի խոսակցություններ:

-Ոչ մի խոսակցություն չկա, ընտրությունները նոր են վերջացել, ինչ խոսակցություն պետք է լինի:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս