
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփն աջակցել է հոր որոշումը՝ կապված Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ հարված հասցնելու հետ, և հայտարարել է, որ հպարտանում է նրանով:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է թվիթերի իր էջում:
«Ժամանակները, որում մենք ապրում ենք, բարդ որոշումներ են պահանջում: Հպարտանում եմ իմ հորով՝ մարդկության դեմ դաժան հանցանքների հետ չհաշտվելու համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն թևավոր հրթիռներով հարված էր հասցրել Սիրիայի տարածքին: