
Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը և մի քանի այլ գյուղեր ևս:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ածրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ թշնամին կրակահերթ իրականացնելիս օգտագործել է նաև մեծ տրամաչափի գնդացիր:
Բարեբախտաբար, կրակոցները տևական բնութ չեն կրել: Իսկ վնասների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: