Կոլումբիայի Մոկոա քաղաքում սելավային հոսքի հետևանքով ավելի քան 100 երեխա է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղետների ռիսկերի կրճատման հարցով տեղի վարչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 314 մարդ է զոհվել: Հարազատներին է հանձնվել 247 դի:
Ինչպես նաև տեղի իշխանությունները տվյալներ են հավաքել անհետ կորած 17 մարդու մասին: Նրանց թվում կան 3 արտասահմանցի՝ Իսպանիայի, Գերմանիայի և Էկվադորի քաղաքացիներ: