Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
ArmLur.am-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նրանք ևս դիմեն Սահամանադրական դատարան 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Վերջնիս խոսքով ՝ ՀՎԿ-ն չի պատրաստվում նման քայլի գնալ. «Համենյանդեպս, նրանք դիմել են, պրոցեսը թող ընդանա: Սահմանադրական դատարան դիմելու որոշում չունենք»:
Լիդա Եղիազարյան