ՀՀ ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի պետ Պերճ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռ է կայացվել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Պերճ Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օգնել էր Այգեշատ գյուղի բնակիչ, զորակոչային տարիքի զինապարտ Յուրի Դավթյանին լքել երկիրը` նպաստելով, որ նա խուսափի պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Պերճ Խաչատրյանը հայտնվել էր ամբաստանյալի աթոռին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը հրապարակել է այս գործով վճիռը, ըստ որի՝ Խաչատրյանը դատապարտվել է տուգանքի` 250 հազար դրամի չափով: