
ՀՀ-ում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է, ընդ որում՝ մեծ թափով: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով:
Այսպես՝ այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 47 հազար 134 տոննա հաց, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված հացը կազմել է 46 հազար 47 տոննա: Ըստ մասնագետների՝ հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի շարունակական նվազմամբ: