Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաաչել Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացնում է «Kibrispostasi» լրատվական կայքը, խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նիստի սկզբում ելութ ունեցել՝ նշելով, որ Թուրքիան հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել, և չնայած Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, Թուրքիան շարունակում է ժխտել այն։

Սիլուրիսը հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990 թվականին Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 24-ը միաձայն ընդունեց որպես ցեղասպանության հիշատակի օր։ Խորհրդարանը նաև հաստատել է ցեասպանության ժխտումը, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանագործությունները քրեորեն պատժելու մասին օրենքը։

Խորհրդարանում ելույթ է ունեցել նաև հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության մեղավորները չեն պատժվել։

«Ավելի քան 100 տարի է մենք ոչ թե վրեժ, այլ արդարություն ենք փնտրում: Ցանկանում ենք, որ այս ողբերգությանն առնչվող պատմական իրողություններն ընդունվեն անքննելիորեն»,-ասել է նա:




Լրահոս