
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց ընթացակարգով գրենական պիտույքներ եւ գրասենյակային նյութեր է փորձել ձեռք բերել: Բայց ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման այս գործընթացին:
Բանն այն է, որ հրավերով ներկայացված գնման առարկայի տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, ինչպես նաեւ 2-րդ կետերով եւ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Ասել է, թե ԿԸՀ-ն գնման գործընթացը մրցակցային եւ թափանցիկ տեղի չի ունեցել: Բացի այս՝ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել: