Հաճախ թվում է, որ իրն այնքան է փչացել, որ այն փրկել այլևս չի լինի, սակայն բավական է մի փոքր փորձ և խորամանկություն հին իրերին նոր տեսք հաղորդելու համար:
Ժանգ և Կոլա

Ժանգոտվածությունը կարելի է մաքրել՝ մեծ ջանքեր չգործադրելով: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ և Կոկա-կոլա: Ժանգոտած իրը պետք է պահել Կոլայի մեջ 24 ժամ:
Մաստակ և սառույց

Մաստակը, որը կպել է ջինսերին, կարելի է հեշտությամբ հեռացնել: Դրա համար վերցրեք սառցե խորանարդ, պահեք մաստակի վրա այնքան ժամանակ, մինչև այն չպնդանա: Դրանից հետո հեշտությամբ հեռացրեք այն:
Պիտակ

Պիտակը հեռացնելու համար կօգնի աերոզոլը:
Քացախ և ցնցուղ

Ցնցուղի մեջ հավաքված կեղտը կարելի է հանել 9%-անոց քացախի օգնությամբ: Պահեք քացախի մեջ 2 ժամ:
«Նիվիդիմկա» և սվիտեր

Սվիտերից դուրս եկած թելը կարելի է ուղղել «Նիվիդիմկա» մազակալի օգնությամբ:
Աերոզոլ և մարկերի հետքեր

Կաշվե կահույքի վրա մարկերի կամ մատիտի հետքերը կարելի է հեռացնել նույն աերոզոլի օգնությամբ:
Ռեզինե ժապավեն և շլից

Այն պետք է դնել փչացած շլիցի վրա և դանդաղ պտտել ամրակը:
Բանալիի համար նախատեսված օղակ և չփակվող կայծակաճարմանդ

Կսյծակաճարմանդը հաճախ իջնում է: Դա կանխելու համար բանալիի համար նախատեսված օղակով կարող եք պահել այն:
Ջերմակծկման խողովակ և փչացած մետաղալար

Լիցքավորման սարքերի բարակ մետաղալարերը հաճախ են փչանում: Ամրացնելուց հետո ֆենի օգնությամբ տաքացրեք այն:
Աղ, քացախ և հետքեր չժանգոտող պողպատի վրա

Նույնիսկ ճիշտ խնամքի դեպքում չժանգոտող պողպատի վրա հետքեր են առաջանում: Դրա համար մակերեսին աղ լցրեք, ապա 9%-անոց քացախ ավելացրեք:
Սրիչ և վնասված մետաղալար

Մետաղալարը սարքելու համար (օրինակ, ականջակալների լարը) անհրաժեշտ է վնասված մասին հանել վրայի շերտը: Եթե ձեռքի տակ համապատասխան գործիքը չկա, ապա այն կարելի է սարքել սովորական սրիչի կամ լվացքի փայտե ճարմանդի օգնությամբ:






























