Շվեդական ոստիկանությունը հաստատել է, որ Ստոկհոլմի ահաբեկիչը ծնունդով Ուզբեկստանից է, 39 տարեկան է: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է Շվեդիայի ոստիկանության վարչության պետ Դան Էլիասոնը:
«Ներկա պահին հայտնի է, որ ձերբակալվածն Ուզբեկստանից է, նա 39 տարեկան է»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ իրավապահները կասկածներ չունեն, որ ձերբակալվածը հենց այդ նույն ահաբեկիչն է:
Հիշեցնենք, որ Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ: Դեպքի արդյունքում 4 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է: