
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ:
Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրեց երեք գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն` 8:0 հաշվով ավարտեց ժամանակից շուտ եւ նվաճեց հուշամրցաշարի հաղթողի կոչումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:
Արսեն Ջուլֆալակյանն այսօր վերադառնում է Երեւան: Նա կմիանա ազգային հավաքականին եւ կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: