Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ստանձնել է Կունցևո2 կայարանի շրջանում երկու գնացքների բախման դեպքով հարուցված քրեական գործի նկատմամաբ հսկողությունը, «Ինտերֆաքս»ին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներյկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նա հստակեցրել է, որ գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 263րդ հոդվածի1ին մասի հատկանիշներով՝ երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որի հետևանքով խոշոր չափերի վնաս է պատճառվել։
«Ներկայում ակտիվորեն ստուգվում են բախման բոլոր հնարավոր վարկածները։ Սկզբնական քննչական գործողությունների արդյունքներով, այդ թվում՝ մեքենավարների հարցաքննությունից հետո, վարկածն այն մասին, որ էլեկտրագնացքի լոկոմոտիվային բրիգադի կողմից արտակարգ արգելակումը կիրառվել է հետիոտնի վրա վրաերթը կանխելու նպատակով, չի հաստատվում, և պայմանավորվել է դրա արգելակման համակարգի խափանումով, ասել է Պետրենկոն։ Այդ վարկածն ստուգելու նպատակով քննիչների կողմից առգրավվել է շարժակազմի տեխնիկական սպասարկման մասին փաստաթղթերը»։ Մոսկվայի մոտ, Կունցևո2 կայարանի շրջանում բախվել են էլեկտրագնացքը (Մոսկվա Ուսովո) բախվել է իր հետևից ընթացող «ՄոսկվաԲրեստ» գնացքին։ Տուժել է ավելի քան 50 մարդ, 12 մարդ հոսպիտալացվել է։
Լուսանկարը՝ ՏԱՍՍ, Միխայիլ Պոչուև