Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիտում ամփոփեց 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները և ստորագրեց համապատասխան արձանագրությունը: Ինչպես հաղորդում է «Սրմենպրես»-ը, քվեարկության վերջնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն․
«Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 122 հազար 65: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է ՝14 հազար 739: «Հայկական վերածնունդ» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 58 հազար 265: «Ծառուկյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 428 հազար 836 ԿոնգրեսՀԺԿ դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 25 հազար 950 Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 770 հազար 441: Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 11 հազար 741: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 32 հազար 508: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 103 հազար 48: Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 575 հազար մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը 6675 է:
Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն այնուհետև ստորագրվեց հանձնաժողովի բոլոր 7 անդամների կողմից: Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։