Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ից մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) կկայանա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր:

Հայ շախմատիստները կմասնակցեն 50-ից բարձր մրցաշարին: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի oլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Նախորդ տարի, Գերմանիայում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը:

Աղբյուրը` chessfed.am

Լուսանկարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի




Լրահոս