Հայ թաեքվոնդոիստներն ավարտեցին մրցելույթները երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ հանդես եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հենրիխ Բադալյանը (68 կգ):

Մեր մարզիկը պարտվեց առաջին գոտեմարտում եւ դուրս մնաց մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ մեկնարկային մարտերում պարտվել էին Ալբերտ Հովհաննիսյանն ու Գարեգին Մախմուրյանը (երկուսն էլ` 58 կգ):

Լուսանկարը` թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիայի




Լրահոս