Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթունների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։Հեռագրում մասնավորապես ասված է․

«Մեծարգո պարոն վարչապետ,
ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։
Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է իր անմեղ զավակների կորուստը, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։




Լրահոս