
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Բաքու կատարած այցը, որտեղ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թվիթերի իր էջում պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի համար` Սոլովյովը գրել է.
«Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ: Այցելել եմ բազմիցս: Եվ իմ դիրքորոշումը չեմ պատրաստվում փոխել: Այն հայտնի է: Խնդրի ռազմական լուծում չկա»: