
ԱՄՆ-ն անսպասելիորեն «Կառլ Վինսոն» (Carl Vinson) ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ է տեղակայել Հարավային Կորեայի ափերի մոտ, փոխանցում է հարավկորեական Yonhap գործակալությունը:
Գործակալության տեղեկոթյուններով՝ ամերիկյան նավախումբը Սինգապուրից ուղևորվում է դեպի Կորեական թերակղզի:
Carl Vinson-ից բացի՝ խմբի մեջ է մտնում նաև 2 ականակիր և մեկ հածանավ, որոնք ունակ են բալիստիկ հրթիռներ որսալ:
Գործակալությունը նշում է նաև, որ նավերի տեղակայումն անսպասելի էր, քանի որ ԱՄՆ-ի այդ ավիակիրը գնտվել է Հարավային Կորեայում մեկ ամիս առաջ: