
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին ամերիկացի աստղերին հիշեցրել է երկիրը լքելու իրենց ցանկության մասին: Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում՝ մեկնաբանելով բլոգերներից մեկի գրառումը:
«Ֆրանսիացի հայտնիները, ովքեր աջակցում են «ձախերին», ասում են, որ կմեկնեն Կանադա, եթե Մարին Լե Պենը հաղթի ընտրություններում: Ինչ-որ տեղ նման բան լսել եմ»,-գրել է վիդեոբլոգեր Փոլ Վաթսոնը:
Թրամփ-կրտսերն իր հերթին գրել է. «Ես դեռևս սպասում եմ, թե երբ են հեռանալու այդ հայտնիները, ովքեր խոստանում էին նույնը կրկնել»:
I'm still waiting for all those celebs here, who promised to do the same, to go!!! #maga https://t.co/jgMVFj0I0f
— Donald Trump Jr. (@DonaldJTrumpJr) April 9, 2017
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան շոու բիզնեսի աստղերը սպառնացել էին լքել ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Նման խոստում էին տվել Էմի Շումերը, Սեմյուել Ջեքսոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերն ու այլք: