Մերձմոսկվայում հայերի սպանության կասկածյալները բացահայտել են հանցանքի շարժառիթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում Զագորոդնոե մայրուղում գտնվող տներից մեկում բերման են ենթարկել ՀՀ երկու քաղաքացիների սպանության մեջ կասկածվողներին:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ենթադրյալ հանցագործներն են 36-ամյա Էդգար Պ.-ն և 36-ամյա Հովհաննես Ե.-ն:

Հետախուզության ժամանակ Էդգար Պ.-ի մոտ հրացան է հայտնաբերվել: Բերման ենթարկվածները խոստովանել են, որ  տղամարդկանց սպանել են հանկարծակի ծագած կոնֆլիկտի պատճառով:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մերձմոսկվայի Լենինի շրջանում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով 2 հայ տղամարդու դի է հայտնաբերվել: Սպանվածներից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ՌԴ քաղաքացի, Աբխազիայում ծնված Միքայել Լալայանը: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն»:




Լրահոս