Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երեւան ուղղության համար երկաթուղային եւ լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:
«Մոսկվա-Երեւան ուղղության համար երկաթուղային եւ լաստանավային փոխադրման սակագները նվազել են.
Նախկինում․
Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր եւ՛ բեռնափոխադրման գործընթացի, եւ՛ գնային քաղաքականության վրա:
Ձեռնարկված քայլերը․
Նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:
Արդյունքում․
Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը եւ նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչեւ 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երեւան ուղղության համար երկաթուղային եւ լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երեւան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչեւ 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,- հայտնում է վարչապետը: