Բելառուսն ակնկալում է մինչև 1 միլիարդ դոլարի չափով վարկ ստանալ Ռուսաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայուն զարգացման Եվրոպական Հիմնադրամը (EFSD) կարող է Բելառուսի համար հավելյալ 1 միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրել: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:

Նա նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո կվերաբացվի Հիմնադրամի գծով վարկավորումը:

«Երրորդ, չորրորդ վարկային տրանշերը, յուրաքանչյուրը 300 մլն դոլարի չափով (ընդհանուր առմամբ՝ 600 մլն դոլար), կտրամադրվեն Բելառուսին շահավետ պայմաններով, լավ ժամկետներով, ցածր տոկոսադրույքով և այլն»,-ասել է Սեմաշկոն:

Գործակալությունը նշում է, որ 2013թ. Ռուսաստանը  2 մլրդ դոլարի չափով վարկ է տրամադրել Մինսկին:




Լրահոս