ՖՈՏՈ. Չար կատակներ հայտնիների հետ, որոնք նրանք դեռ երկար կհիշեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս աշխարհի մի շարք երկրներ տոնում էին Ծիծաղի օրը կամ նույնիսկ Հիմարի օրը: Ինչպես հայտնի է, այդ օրն ընդունված է կատակել ընկերներին, գործընկերներին կամ ծանոթների հետ:

Հայտնիների հետ արված չար կատակներ, որոնք երկար կհիշվեն.

Ջասթին Թիմբերլեյքն ու դաշնային գործակալը

Դաշնային գործակալի հագուստով Ջեքս Շեպարդը Թիմբերլեյքին ասում է, որ նրա անշարժ գույքն առգրավված է: Այդ կատակն այնքան իրական է եղել, որ երգիչը սկսել է նույնիսկ լացել, իսկ Շեպարդը նրան առաջարկել է դուրս բերել իրերը:

Դրեյքն ու երկրաշարժը

Հայտնի դերասան Էշթոն Քաթչերը կատակել է ռեփ երգիչ Դրեյքի հետ: Էշթոնն ու իր թիմը ավտոկայանատեղին երկրաշարժի գոտու են վերածել, երբ երգչի մեքենան մտել է ավտոկայանատեղի: Էշթոնը հայտնել է, որ դրանից երգիչը շատ է վախեցել:

Ելիզավետա II թագուհու ինքնապատասխանիչը

Թագուհին խնդրել է իր թոռներին հաղորդագրություն ձայնագրել իր ինքնապատասխանիչի համար: Նրանք հետևյալ հաղորդագրությունն են ստեղծել. «Ողջույն, ինչպե՞ս են գործերը: Սա Լիզն է: Ես այժմ գահին չեմ: Ֆիլիպի հետ (թագուհու ամուսինը) ուղիղ կապի համար սեղմեք 1, Չառլզի հետ (որդին) կապի համար՝ 2, իսկ կորգիի հետ (սիրելի շները)՝ 3»: Թագուհին թոռների հումորը բարձր է գնահատել:

Թեյլոր Սվիֆտի վախը

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը որոշել է ստանդարտ կատակ անել երգչուհու հետ:

Ջիմի Քիմելի խախտված քունը 

Ջիմի Քիմելն ինքն է կատակներ անում, սակայն այս անգամ նա է զոհը: Կատակի հեղինակը Ռիհաննան է, ով գիշերը ներխուժում է նրա տուն և խախտում նրա քունը իրական շոուով:

Դաժան կատակ Ջենիֆեր Լոուրենսի հանդեպ 

«Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասաններ Բրեդլի Կուպերն ու Քրիստիան Բեյլը դաժան կատակ են մտածել Ջենիֆեր Լոուրենսի համար: Տեսարաններից մեկի ժամանակ Բոստոնի գերեզմանատներից մեկում Ջենիֆերը իր անունն է տեսել և գրություն. «Ծնվել է 1890թ. օգոստոսի 15-ին, մահացել 1913թ. ապրիլի 1-ին»: Նա շատ է վախեցել:

Մեթ Դեյմոնն ու նրա անդրավարտիքը

«Գանձերի որսորդները» ֆիլմի համար դերասաններ Ջորջ Քլունին և Մեթ Դեյմոնը պետք է նիհարեին: Դրա համար նրանք մարզվում էին: Այդ ժամանակ Քլունին որոշել է կատակել: Դեյմոնը ոչ մի կերպ չէր կարողանում նիհարել, իսկ անդրավարտիքը ամեն պարապունքից հետո առավել դժվարությամբ էր հագնում: Պարզվում է, որ Քլունին խնդրել էր ամեն շաբաթ Դեյմոնից գաղտնի կարել անդրավարտիքը:

Լեոնարդո Դի Կապրիոյի SMS-ը J.Lo-ից

Դի Կապրիոն Ջեյմս Կորդենի «կարաոկե մեքենայում» հաղորդաշարի չար կատակի զոհն է դարձել, որին մասնակցել է նաև Ջենիֆեր Լոպեսը: Հաղորդավարը վերցրել է J.Lօ-ի հեռախոսն ու SMS ուղարկել Դի Կապրիոյին: «Հե՛յ, այնպիսի զգացողություն է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել: Ի՞նչ առաջարկներ կան: Իմաց տուր: Ջեյ Լոն է, դու գիտես, թե որ թաղամասում»,-գրել է հաղորդավարը: Իսկ դերասանն իր հերթին պատասխանել է. «Դու նկատի ունես այսօրվա երեկո՞ն: Ակումբը հարմա՞ր է»:

Քիմ Քարդաշյանի թվիթերի կոտրած հաշիվը

2010թ. Քլոի Քարդաշյանն ու Նիկոլ Ռիչին որոշել են կատակել իրենց ընկերուհու հետ: Նրանք կոտրել են Քիմի թվիթերի հաշիվն ու մի քանի զվարճալի թվիթ կատարել: Նրանք գրել են. «Երբեմն ինձ թվում է, որ ես լեսբուհի եմ, քանի որ կարծում եմ, որ Նիկոլ Ռիչին շատ լավիկն է»:  Քիմը գնահատել է կատակն ու այն ամենազվարճալի կատակն անվանել:




Լրահոս