
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու նրա խորհրդական Իվանկա Թրամփը լուրջ ազդեցություն է ունեցել հոր վրա՝ Սիրիային ավիահարված հասցնելու որոշման հարցում, գրում է The Independent-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ Իվանկա Թրամփը ցնցված է եղել կադրերով, որտեղ պատկերված են եղել սիրիական Հան-Շեյխուն քաղաքում գազային հարձակման հետևանքով զոհերն ու տուժածները:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ նա ազդել է Սպիտակ տան Օվալաձև կաբինետում ընդունված որոշման վրա, իսկ արձագանքը «սպասվածից ուժեղ» էր:
Ավելի վաղ Իվանկան թվիթերի իր էջում գրել էր, որ այդ որոշման համար հպարտանում է իր հորով: