ՖՈՏՈ. Ինչպիսին կլինի iPhone 8-ի դիզայնը. հրապարակվել են առաջին սխեմատիկ պատկերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խնձորային» ընկերության օգտատերերն սպասում են նոր iPhone 8-ի վաճառքի սկզբին:

Բնականաբար, համացանցում մշտապես տարբեր արտահոսքեր կհայտնվեն ՝ կապված նոր սմարթֆոնի դիզայնի կամ ֆունկցիաների հետ:

Ինչպիսին կլինի iPhone 8-ի դիզայնը

Առաջինը, որն աչքի է ընկնում, դիսպլեյի մոդուլն է, որն այժմ զբաղեցնում է առաջնային պանելի գրեթե ողջ տարածքը՝ բացառությամբ վերևից և ներքևից ոչ մեծ գծերի:

Ենթադրաբար, էկրանի անկյունագիծը կկազմի 5,8 դյույմ: 

Այն էապես տարբերվում է iPhone 7 Plus-ից. օբյեկտիվները տեղադրված են ոչ թե հորիզոնական, այլ՝ ուղղահայաց:

Եվս մեկ նորարարություն՝Smart Connector ինտերֆեյսի ավելացում, որն օգտագործվում է iPad Pro պլանշետներում և թույլ է տալիս լիցքավորել սարքը՝ չհանելով Lightning-միակցիչը:

Նշենք, որ նոր սմարթֆոնը կներկայացվի այս տարվա սեպտեմբերին:




Լրահոս