Էրդողանը հրապարակավ խոստովանել է 100 տարի առաջ Թուրքիայի գործած ոճիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել:

Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժողներին, ասել է. «Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»: Նրա համոզմամբ՝ կառավարման նախագահական համակարգին դեմ եղողները Թուրքիայի թշնամիներն են:

Էրդողանը հայտարարել է, թե «իրական հիվանդը» հենց Եվրոպան է: Նրա կարծիքով՝ եվրոպայի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է: «Նրանք վարակվել են ռասիզմի վիրուսով: Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, թե եվրոպական երկրները ճնշում են գործադրում ծագումով թուրք քաղաքացիների վրա: Նա սպառնացել է, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Եվրոպան դեռ պատասխան կտա իր այդ պահվածքի համար:

Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության՝ 1922-23թթ. քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «քրիստոնյա զավթիչներին»՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում:




Լրահոս