ՈՎՔԵՐ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են, որի արդյունքում նոր Ազգային ժողովը բաղկացած կլինի չորս ուժից՝ ՀՀԿ, ,Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն՝ 771.247 ձայնով կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.965 ձայնով՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 112.049 ձայնով կստանա 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 103.173 ձայնով՝ 7 մանդատ:

Հիմնվելով ընտրական օրենսգրքի վրա՝ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի, թե ինչպիսի տեսք կունենա նոր խորհրդարանը: Սկսենք իշխող կուսակցությունից. նրանց ստացած 55 մանդատից 28-ը կտրվի համամասնական ցուցակի թեկնածուներին, 27-ը՝ ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքների վարկանիշային ընտրակարգով առաջադրված ամենաշատ ձայներ բերած պատգամավորներին: Եվ այսպես՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին 28 հորիզոնականն ունի հետեւյալ տեսքը՝
1 Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի
2 Մարգարյան Տարոն Անդրանիկի
3 Հովհաննիսյան Արփինե Աշոտի
4 Բաբլոյան Արա Սայենի
5 Ամիրյան Արմեն Արտավազդի
6 Աշոտյան Արմեն Գեւորգի
7 Շարմազանով էդուարդ Հովսեփի
8 Եսայան Մարգարիտ Հենրիկի
9 Ֆարմանյան Սամվել Ժորայի
10 Ավագյան Կարեն Կառլենի
11 Սահակյան Գալուստ Գրիգորի
12 Նաղդալյան Հերմինե Միքայելի
13 Մինասյան Գագիկ Ենգիբարի
14 Նիկոյան Սամվել Պարգեւի
15 Թովմասյան Հրայր Վարդանի
16 Պետրոսյան Շուշան Սամվելի
17 Գրիգորյան Մանվել Սեկտորի
18 Գեղամյան Արտաշես Մամիկոնի
19 Հարությունյան Խոսրով Մելիքի
20 Սարդարյան Շուշան Ալբերտի
21 Բաբուխանյան Հայկ Բորիսի
22 Զաքարյան Արտակ Բորիսի
23 Հարությունյան Վահան Միխայիլի
24 Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
25 Կոստանյան Գեւորգ Սուրիկի
26 Հակոբյան Միհրան Տարոնի
27 Սաղաթելյան Արման Արմենի
28 Մուրադյան Ռուզաննա Կարապետի
Սակայն համամասնական ցուցակով խորհրդարան անցածներն այս թեկնածուները կլինեն, եթե ինքնաբացարկ հայտնողներ չլինեն: Սակայն կարող ենք արձանագրել, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ինքնաբացարկ հայտնողների թվում կլինեն: Դեռեւս անհայտ են ՀՀ պաշտպանության նախարար, ցուցակի 1-ին համար Վիգեն Սարգսյանի եւ 3-րդ համար Արփինե Հովհաննիսյանի ճակատագրերը: Չի բացառվում, որ ապագա խորհրդարանում հենց Վիգեն Սարգսյանը զբաղեցնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Ելնելով այս հանգամանքից՝ կարող ենք փաստել, որ խորհրդարանում կլինեն Գագիկ Մելիքյանն ու Կարեն Բեքարյանը, ովքեր ցուցակում զբաղեցնում են 29 եւ 30-րդ հորիզոնականները, իսկ եթե ինքնաբացարկ հայտնեն նաեւ Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը, ապա խորհրդարանում լինելու բախտ կվիճակվի նաեւ Շիրակ Թորոսյանին եւ Կարինե Աճեմյանին: Սա համամասնական ցուցակի պատկերը. այժմ տեսնենք, թե ովքեր կարող են խորհրդարան անցնել վարկանիշային ընտրակարգով:
Հիմնվելով ընտրական օրենսգրքով նախատեսված հաշվարկի վրա՝ ստացանք հետեւյալ պատկերը. թիվ 9 (Լոռու մարզ), թիվ 5 (Արարատի մարզ) եւ թիվ 3 (Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ) ընտրատարածքներում ՀՀԿ-ն կունենա երեք վարկանիշային թեկնածու, եւ նրանք կորոշվեն՝ ըստ հավաքած ձայների: Լոռու մարզում ՀՀԿ-ն հավաքել է 85.689 ձայն եւ խորհրդարան կանցնեն
Կարեն Կարապետյանը (44.255 ձայն),
Վահրամ Բաղդասարյանը (17.637 ձայն),
Արկադի Համբարձումյանը (16.402 ձայն):
Արարատի մարզում ՀՀԿ-ն ստացել է 78.421 ձայն եւ պատգամավոր կարող են դառնալ հետեւյալ անձինք.
Արայիկ Գրիգորյան՝ 45.339 ձայն,
Մուրադ Մուրադյան՝ 18.202 ձայն,
Ալիկ Սարգսյան՝ 6.530 ձայն:
Մյուս ընտրատարածքը, որտեղից ՀՀԿ-ն կունենա երեք պատգամավոր, թիվ 3-ն է, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, եւ որտեղ ՀՀԿ-ն ստացել է 69.198 ձայն: Այստեղ ամենաշատ ձայն բերած երեք թեկնածուներն են՝
Սամվել Ալեքսանյան՝ 42.472 ձայն,
Արայիկ Հովհաննիսյան՝ 19.710 ձայն,
Կորյուն Նահապետյան՝ 1046 ձայն:
8 ընտրատարածքներից կանցնեն ՀՀԿ-ական երկու վարկանիշային թեկնածուներ: Թիվ 6 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) ՀՀԿ-ն ստացել է 68.162 ձայն, ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝
Նահապետ Գեւորգյան՝ 22.064 ձայն,
Սեյրան Սարոյան՝ 21.937 ձայն:
Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) ՀՀԿ-ն ունի 67.276 ձայն. ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝
Կարեն Բոթոյան՝ 14.932 ձայն,
Ռաֆիկ Գրիգորյան՝ 14.430 ձայն:
Թերեւս այս դեպքում կարող ենք արձանագրել, որ Ռաֆիկ Գրիգորյանը կշարունակի իր աշխատանքը որպես Գեղարքունիքի մարզպետ, եւ իր մանդատը կստանա հաջորդ ամենաշատ ձայն բերած թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը՝ 13.428 ձայն:
Թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն) ՀՀԿ-ն ստացել է 61.074 ձայն. իշխող կուսակցության համար ամենաշատ ձայներ բերած թեկնածուներն են՝
Ռոբերտ Սարգսյան՝ 27.107 ձայն,
Միհրան Պողոսյան՝ 19.874 ձայն:
Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր)՝ 58.137 ձայն՝
Վահե Հակոբյան՝ 21.823 ձայն,
Աշոտ Արսենյան՝ 17.563 ձայն:
Վահե Հակոբյանի ինքնաբացարկի դեպքում խորհրդարան կանցնի Առուշ Առուշանյանը՝ 6879 ձայն:
Թիվ 2 ընտրատարածք (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն)՝ 57.600 ձայն.
Արման Սահակյան՝ 18.532 ձայն,
Արտակ Սարգսյան՝ 12.027 ձայն:
Եթե որոշվի, որ Արման Սահակյանը շարունակի իր աշխատանքը գործադիրում, ապա խորհրդարան կանցնի Արթուր Գեւորգյանը՝ 10.150 ձայն:
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)՝
Արման Սահակյան՝ 14.510 ձայն,
Ֆելիքս Ցոլակյան՝ 11.796 ձայն:
Եթե Ցոլակյանը հրաժարվի մանդատից, ապա այն բաժին կհասնի Մարտուն Գրիգորյանին՝ 10.700 ձայն:
Թիվ 4 ընտրատարածք՝ (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ 53.210 ձայն.
Հակոբ Բեգլարյան՝ 26.001 ձայն,
Հարություն Կարապողոսյան՝ 20.306 ձայն:
Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)՝ 48.323 ձայն,
Սամվել Սանամյան՝ 12.645 ձայն,
Անդրանիկ Հարությունյան՝ 11.324 ձայն:
Իսկ թիվ 13 եւ թիվ 7 ընտրատարածքներում ՀՀԿ-ն կունենա մեկական պատգամավոր: Տավուշի մարզից ՀՀԿ-ն ստացել է 34.950 ձայն, եւ մեկ մանդատը թերեւս բաժին կհասնի Գրիգոր Ավալյանին՝ 17.113 ձայն, իսկ 7 ընտրատարածքում՝ Արագածոտնի մարզ, որտեղ ՀՀԿ-ն ստացել է 34.855 ձայն, մեկ մանդատը բաժին կհասնի Նաիրի Սահակյանին՝ 34.855 ձայն:
Այսպիսով, նոր խորհրդարանում ՀՀԿ-ն թերեւս կունենա այսպիսի տեսք՝ չնչին փոփոխություններով:
Այժմ տեսնենք, թե ինչպիսին է պատկերը «Ծառուկյան» դաշինքի դեպքում: Նրանց բաժին կհասնի 30 մանդատ, որից 15-ը՝ համամասնական ցուցակով, 15-ը՝ վարկանիշային: Թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ) դաշինքը պատգամավոր չի ունենա. 2-ական պատգամավոր նրանք կունենան թիվ 10, թիվ 5 եւ թիվ 11 ընտրատարածքներից:
Թիվ 10 ընտրատարածք (Կոտայքի մարզ)՝ 61.267 ձայն.
Դավիթ Մանուկյան՝ 20.761 ձայն,
Մելիք Մանուկյան՝ 5861 ձայն:
Թիվ 5 ընտրատարածք (Արարատի մարզ)՝ 53.632 ձայն.
Արգամ Աբրահամյան՝ 34.415 ձայն,
Տիգրան Ստեփանյան՝ 4354 ձայն:
Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)՝ 42.782 ձայն.
Վարդեւան Գրիգորյան՝ 13.990 ձայն,
Վարդան Ղուկյասյան՝ 12.452 ձայն:
Մյուս 9 ընտրատեղամասերում «Ծառուկյան» դաշինքը կունենա մեկական թեկնածու:
Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)՝ 38.713 ձայն.
Հրանտ Մադաթյան՝ 11.971 ձայն:
Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր)՝ 31.395 ձայն.
Մերուժան Սիմոնյան՝ 8168 ձայն:
Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ)՝ 31.201 ձայն.
Արայիկ Աղաբաբյանը՝ 9535 ձայն:
Թիվ 2 ընտրատարածք (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ)՝ 29.032 ձայն.
Վահան Կարապետյան՝ 8728 ձայն:
Թիվ 4 ընտրատարածք (Կենտրոն վարչական շրջան) ՝ 27.289 ձայն.
Նապոլեոն Ազիզյան՝ 4332 ձայն:
Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)՝ 25.540 ձայն.
Վանիկ Ասատրյան՝ 8147 ձայն:
Թիվ 3 ընտրատարածք (Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ)՝ 25.199 ձայն.
Հարություն Ղարագյոզյան՝ 8483 ձայն:
Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)՝ 23.264 ձայն.
Խաչիկ Մանուկյան՝ 5686 ձայն:
Թիվ 1 ընտրատարածք (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)՝ 22.646 ձայն.
Արթուր Մամոյան՝ 5612 ձայն:
Այժմ տեսնենք, թե ովքեր են զբաղեցնում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակի առաջին 15 հորիզոնականները.
1 Ծառուկյան Գագիկ Կոլյայի
2 Զաքարյան Իշխան Սերժիկի
3 Զոհրաբյան Նաիրա Վահանի
4 Բոստանջյան Վարդան Բաբկենի
5 Մելքումյան Միքայել Սերգեյի
6 Զուրաբյան Արարատ Անուշավանի
7 Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
8 Տոնոյան Իվետա Սասունի
9 Աբրահամյան Արգամ Հովիկի
10 Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի
11 Մանուկյան Արթուր Աբրահամի
12 Սարգսյան Լուիզա Աշոտի
13 Ադամյան Սամվել Ֆրունզի
14 Մանուկյան Դավիթ Անդրանիկի
15 Էնֆիաջյան Վահե Սարիգսի:
Քանի որ համամասնական ցուցակի երեք անցողիկ տեղերը զբաղեցնող Արգամ Աբրահամյանը, Վարդեւան Գրիգորյանն ու Դավիթ Մանուկյանն անցել են վարկանիշային ընտրակարգով, ապա ցուցակում նրանց փոխարեն խորհրդարան կմտնեն հաջորդ երեք ներկայացուցիչները.
16. Կարինե Պողոսյան,
17. Վարդան Ղուկասյան,
18. Մելիք Մանուկյան:
Ղուկասյանն ու Մանուկյանը եւս անցել են վարկանիշայինով, ուստի նրանց փոխարեն ԱԺ կմտնեն Սերգեյ Բագրատյանն ու Մարինա Մարգարյանը:
Այժմ դիտարկենք «Ելք»-ի արդյունքները. քանի որ դաշինքը ստանալու է 9 մանդատ, 5 մանդատ կստանան համամասնական ցուցակի ներկայացուցիչները, 4 մանդատ՝ վարկանիշային թեկնածուները: Վերջիններս խորհրդարան կանցնեն թիվ 2, թիվ 4, թիվ 3 եւ թիվ 1 ընտրատարածքներից:
Թիվ 2 ընտրատարածք՝ Գեւորգ Գորգիսյան՝ 3168 ձայն,
Թիվ 4 ընտրատարածք՝ Նիկոլ Փաշինյան՝ 11.513 ձայն,
Թիվ 3 ընտրատարածք՝ Արարատ Միրզոյան՝ 3999 ձայն,
Թիվ 1 ընտրատարածք՝ Մանե Թանդիլյան՝ 5110 ձայն:
«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին հնգյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Էդմոն Մարուքյան,
2. Արամ Սարգսյան,
3. Նիկոլ Փաշինյան,
4. Մանե Թանդիլյան,
5. Սասուն Միքայելյան:
Քանի որ Փաշինյանը եւ Թանդիլյանն անցել են վարկանիշային համակարգով, ապա նրանց փոխարեն խորհրդարան կմտնեն հաջորդ համարները՝ Արտակ Զեյնալյան, Լենա Նազարյան:
Եվ վերջապես ՀՅԴ-ն խորհրդարանում այս անգամ կունենա 7 մանդատ, որից երեքը կանցնեն վարկանիշային համակարգով: Նրանք են՝ թիվ 11 ընտրատարածք՝ Հակոբ Մաթիլյան՝ 2652 ձայն, թիվ 6 ընտրատարածք՝ Անդրանիկ Կարապետյան՝ 2975 ձայն եւ թիվ 13 ընտրատարածք՝ Սուրեն Մանուկյան՝ 5274 ձայն:
Նրանց համամասնական ցուցակի առաջին քառյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Արմեն Ռուստամյան,
2. Աղվան Վարդանյան,
3. Դավիթ Լոքյան,
4. Արմենուհի Կյուրեղյան:
Քանի որ Դավիթ Լոքյանը կառավարության անդամ է, նրա փոխարեն պետք է մանդատ ստանա 5-րդ համարը, սակայն ՀՅԴ-ի ցուցակում 5-րդ եւ 6-րդ համարները եւս կառավարության ներկայիս անդամներ են՝ Լեւոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, եւ նրանց ինքնաբացարկների դեպքում կուսակցության վերջին մանդատը բաժին կհասնի Արմեն Բաբայանին:
ՀՀԿ-ին եւ «Ծառուկյան» դաշինքին կհատկացվի եւս երկուական մանդատ, որոնք կտրամադրվեն ազգային փոքրամասնությունններին. ազգությամբ եզդի եւ ասորի պատգամավորներ կունենա ՀՀԿ-ն, ռուս եւ քուրդ պատգամավորներ՝ «Ծառուկյան» դաշինքը: Այսպիսով՝ աննշան փոփոխություններով սա կարող ենք համարել նոր խորհրդարանի պատկերը: Այն թերեւս կազմված կլինի 105 պատգամավորներից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս