Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներում անակնկալ կար: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե իշխող ուժը նախապես մտածել էր` ինչպես պետք է հաղթի:
«Անակնկալ եղավ մի բան. մեր ժողովուրդը, որն այդ ամիսներին իր վրդովմունքն էր հայտնում իշխող ուժի նկատմամբ, ստացավ որոշակի սոցիալական դեր, ինքը զգաց, որ ինչ-որ մեկից պետք է և կարող է ինչ-որ բան ստանալ: Դա ցավալի է, քանի որ մենք վատ վիճակում ենք հայտնվել»,- ընդգծեց նա` հավելելով, որ ձայները տրվել են կոնկրետ անհատներին:
Խոսելով խորհրդարանում չհայտնված Կոնգրես-ՀԺԿ, ՕՐՕ դաշինքների և ՀՎԿ-ի մասին, Սարգսյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ Կոնգրես-ՀԺԿ-ի արդյունքում անակնկալ կար: Թե ինչու չանցան, դա էլ է հասկանալի. նա խաղում էր խաղաղության գաղափարի վրա: Բոլորս էլ ցանկանում ենք, որ խաղաղ լինի: Ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, ես չեմ ուզում բնութագրել, քանի որ կթվա` սուբյեկտիվ է: Մեկ բան ասել եմ և էլի կասեմ` ամբիցիաները շատ մեծ էին, բայց իրենք այդպես էլ չհասկացան, թե իրենց իրական վարկանիշն ինչպիսին էր»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան