ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Իհարկե, ցավալի է, որ հասարակության որոշակի շերտ կա, որի համար հատուկ գրություն պետք է փակցնել՝ բնությունը չվնասելու համար: Հուսանք՝ գոնե այս տարբերակը իր նպատակին կծառայի, եւ այս ծառը դեռ երկար «ապրելու» հնարավորություն կունենա:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ենթադրում ապահովագրական հատուցում ասվածը: Ի՞նչ հատուցման մասին է խոսքը:

Մհեր Ստեփանյան (37 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կամ բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Հատուցման ենթակա են տուժողին պատճառված հետեւյալ վնասները՝ անձնական եւ գույքին պատճառված վնասներ: Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետեւանքով տուժողին պատճառված անձնական եւ գույքային բնույթի վնասները, տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը:
Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց կրկին ոչ ավել, քան ապահովագրական գումարի չափը: Օրինակ՝ եթե տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 11 մեքենա է վնասվել՝ ներառյալ մեղավոր վարորդի մեքենան, ապա մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 մլն ՀՀ դրամ է, ընդհանուր վնասը՝ 20 մլն ՀՀ դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ավանդատուն չի ստանում իր ավանդը, ապա ի՞նչ է լինում նրա ավանդի չհատուցված մասի հետ:

Ջենյա Մնացականյան (74 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով:
Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:




Լրահոս